Ինքնօգնություն

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»: Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»: Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի: Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին: Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

1. Ներկայացրո՛ւ Աղայանի ասելիքը՝ ներառելով քո մեկնաբանությունը։ 

Ըստ ինձ այս հոդվածը ուզում է ասել, որ պետք է ինքնօգնություն ունենաս։ Եթե ինքդ քեզ չօգնես կամ պատիվ չունենաս, ուրիշից դա իրավունք չունես վերցնելու, խնդրելու։ Ինքդ քեզ չսիրես, ինչու՞ ուրիշը քեզ պետք է սիրի։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы