Գործնական քերականություն

Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: 

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: 

Եվ անապատի սահուն լռությունը ծանրացավ նորից: Գոյական

Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը: Դերանուն

Գեղեցիկը կփրկի աշխարհը: Ածական

Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: Թվական

Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր: Դերբայ

Պտուղդ քաղող չկա: Դերբայ

Ձերբակալվածները միայն հրաշքի էին սպասում: Գոյական

Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  

Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ: 

Ի՞նչ կոչվում այս ենթական: Բազմակի ենթակա

Ստորոգյալ 

Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ: 

Համեմատել.

դարբին Մարգարը

Մարգարը դարբին է:

Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ: 

3.Գտի՛ր նախադասությունների ստորոգյալները:

Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը : 

Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:

իր երազանքների գրկում: 

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: 

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ: Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը): 

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:

Եթե նա հիվանդ լինի, ոչ մեկին իր մոտ չի թողնի:

Հիվանդ լինի — բաղադրյալ ստորոգյալ , չի թողնի- պարզ ստորոգյալ

Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:

Բաղադրյալ ստորոգյալ

Խաղաղված ծովակը ծփում է։

Պարզ ստորոգյալ

Իմ պապը շատ ծեր էր:

Բաղադրյալ ստորոգյալ

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: 

Ճանապարհին նա միայն գլխի շարժումով եմ պատասխանում:

Եմ — է

Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին:

Է — են

Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան:

Շատացան — շատացավ

Հանկարծ լաց ու կոծ լսվեցին:

Լսվեցին — լսվեց

Ընդունվում է պատվերներ:

Է — են

Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:

Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: 



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы