Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ:
Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:
Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն:
1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները:
Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում: Պարզ
Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը: Բարդ
Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: Բարդ
Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: Պարզ
Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է:
Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:
Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):
2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:
Ես նայեցի։
Դաս էի անում։
Հեռախոս էր խաղում։
3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
Գարունը եկավ:
Կանաչ գարունը վերջապես եկավ։
Մենք չենք լռում:
Մենք երբեք չենք լռում։
Տարիներ անցան:
Երկար տարիներ անսպասելի անցան։
4. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկ։ Ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այս տեսակը։ Նրա հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։ Այնտեղ չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այս հարցին։ Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
5. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ, զ:
Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը։ Պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն։ Այն օդում արձակում է սատկած միջատը:
Նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում: Այդ պատճառով միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին։
Ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են: Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով։
6. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:
Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել: Ըստ նրա երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։ Արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:
Оставьте комментарий