Գործնական քերականություն

Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է:
Հարցական
Հրամայական
Բացականչական
Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող-բացականչական:
Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ-հարցական:
Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել-հրամայական:
Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք-պատմողական:
Պատմողական նախադասություն

1.     Հաստատական

2.     Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները:

Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ-ժխտական:
Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում-հաստատական:
Հարցական նախադասություն

Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):
Կետադրի՛ր նախադասությունները:

–Դու ինձնից ի՞նչ ես պահանջում,- հարցեց Սահակը:

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում:

–Ո՞վ է ինձ սպասում:

–Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված:



Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի:

Կետադրի՛ր նախադասությունները:

–Լի՛լիթ, ների՛ր ինձ:

Մի՛ հիշիր ինձ այդպես մի գթա:

–Լռե՛լ և սպասե՛լ նոր հրահանգների:

–Խաղա՛ղ անցիր, մի սպասիր :



Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է:

Կետադրի՛ր

–Ա՜խ, մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:

Ավաղ ոչինչ չի փոխվել:



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы