Կարդում ենք Չարենց

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր։

Էշխ-եռանդ

Բաղ-վաղչա

2. Ի՞նչ կրկնություններ կան բանաստեղծության մեջ՝ բառերի, բառակապակցությունների, հնչյունների։ Կրկնությունները ի՞նչ են տալիս բանաստեղծությանը։

Կբացվի, կթացվի, կխոցվի։ Կփոխվին, կփոխվի։ Բաղը, խաղը, վաղը։

Տալիս է ռիթմ։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Տխուր, դժվար տրամադրություն կա։

4. Ի՞նչ բովանդակություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Սիրո բովանդակություն է ներառում իր մեջ։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы