Քամին

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․

1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։ 

Տենչալ-կարոտել

2. Մեկնաբանի՛ր արևանման խոսք և արնավառ խոսք բառակապակցությունները։

Ձայն և շշուկ։ Արև և լուսին։

3. Ցույց տուր բանաստեղծության մեջ եղած հակադրությունը։

Հակադրությունը մթության եւ լույսի մեջ է կամ գիշերվա և արևի։

4. Վերնագրի՛ր բանաստեղծությունը։

Լուսին և արև

Քամին

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:

Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, —
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, — երկաթաթ— թռչուն, —
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, —
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, —
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, —
Երբեք,
Երբեք,
Երբեք…

Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. —
Այս ահռելի, դաժան հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե —
Քամին,
Աշնան քամին…

1. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամին։

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:

2. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք նկարագրում են աշնան քամին։

«Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար՝ սարսափահար դարձած նախիրների նման։»

«Հռնդում է, փնչում, ահեղացունց ցնցում ցուցանակները չոր։»

«Զրնգում են ահից պատուհաններն հնչուն, ու թռչում է քամին՝ երկաթաթ—թռչուն։»

«Քամին, աշնան քամին հարձակվում է ահա անօգնական կքած բուլվարների վրա։»

«Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց ու ճչում է մահվան չարագուշակ ճչով։»

3. Բացատրի՛ր անհասկանալի բառերը։ 

«Քամին, Աշնան քամին մոլորվել է այստեղ։»

Չկային

4. Ցույց տուր հեղինակի վերաբերմունքը ա/ քամու նկատմամբ, բ/քաղաքի նկատամամբ, գ/ ծառերի նկատմամբ, դ/ մարդկանց նկատմամբ:

Քամու նկատմամբ վերաբերվում է, որպես ուժեղ, փոտորկոտ երևույթ։

Քաղաքի նկատմամբ վերաբերվում է, որպես ձանձրալի, տխուր մի բան։

Ծառերին նկարագրում է ծուռ, մեղկ, մերկ, ծեր և չոր ածականներով։

Մարդկանց մասին է, որ նրանք զրացանք էին։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы