Ձայնարկություն

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

·                    զգացական

·                    կոչական

·                    նմանաձայնական




2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… Կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ… Զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ Նմանաձայնական

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:


Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:


3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:


պարզ-ա՛խ, վա՛յ, բը՛զզ, ջա՛ն:
բարդ-վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ։

Ձայնարկությունների ուղղագրությունը.

·                    միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…

·                    անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …

·                    եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…

4. Կետադրի՛ր նախադասությունները.

Աʼյ մարդ, ի՞նչ ենք անելու:

Հե՜յ, ու՞ր եք գնում:

Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:


Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:

Շատ անհանգստանալ։ Գերազանց սովորել։ Գիշերը ուղևորվել։ Դրսում կեղտոտվել։

2.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
Օրինակ`

հրաշագործ դեղ — ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը-ինչի՞ օգնությունը։ Լավ բերք-ինչպիսի՞ բերք։ Արդյունաբերական ձեռնարկություններ-ինչպիսի՞ ձեռնարկություններ։ Ֆիզիկոսների ընկերություն-ինչպիսի՞ ընկերություն։ Գործարանի ծխնելույզներ-Ինչի՞ ծխնելույզներ։ ատել անտառը-ի՞նչ անել անտառը։ Քաղաքում հանդիպել-որտե՞ղ հանդիպել։ Ընկերներին հրավիրել-ո՞ւմ հրավիրել։ Արագ տարածվել-ինչպե՞ս տարածվել։ Հանդիպել խոչընդոտների-ինչի՞ հանդիպել:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы