Ընթերցում եմ այս պահին «Քո սիրտը լինելու է կոտրված»։ Այն մի տղայի և աղջկա մասին է։ Դեռ 55 էջ եմ ընթերցել, դրա համար կպատմեմ ինչքանը, որ հայտնի է ինձ։ Տղան մի հայտնի անձ է իրենց դպրոցում։ Նրան բոլոր աղջկները սիրում են, բայց ինձ թվում շատ անդաստիարակ է իրեն պահում։ Իսկ աղջիկը շատ համեստ է և տրամաբանական է, որ նրան է սիրահարվելու այդ տղան։ Դեռ նրանք իրար հանդեպ թշնամիներ են։ Կարծում եմ շատ հետաքրքիր է լինելու։ Երբ կհասնեմ վերջ, կպատմեմ սյուժեն և արդյոք լավն էր։ Գնել եմ ըստ համացանցից խորհուրդների։
Оставить комментарий