Հիմա չգիտեմ…
Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…
Ընտրել եմ այս բանաստեղծությունը։ Այն շատ ռիթմիկ է, բայց ավելի հավանեցի իմաստի համար։ Անգիր սովորելուց դժվարություններ չարաջացան, որովհետև բոլոր բառերը հասկանալի էին։ Այն բաժանմունքի մասին է ավելի շատ, քանի որ այստեղ հեղինակը սկսել է մոռանալ իր սիրելիին գիտակցելով, որ էլ երբեք չի տեսնի նրան։ Վերջին տունը իմ կարծիքով նրա մասին է, որ գուցե կհայտնվի մի մարդ ում այդքան կսիրի ինչքան մարդուն ում հետ բաժանվել է։
Оставьте комментарий