Պատասխանատվությունը իմ համար ամենակարեւոր հատկանիշներից մեկն է։ Մարդը կատարում է այն ինչ խոստովանել է կամ նույնիսկ ուղղակի ասել։ Պատասխանատու մարդիկ ծնված օրվանից չեն դառնում այդպիսին, նրանք դա ձեռք են բերում ժամանակի ընթացքում։ Պատասխանատվությունը ունի աղբյուրներ։ Իրենց շնորհիվ է առաջանում պատասխանատվությունը։ Խոստում։ Երբ դու խոստովանում ես, որ այս մի բանը կանես, կասես։ Եթե չես անում, ապա ավտոմատ կերպով դառնում ես անպատասխանատու։ Նաեւ ցանկացած աշխատանքի մեջ նույնպես կա պատասխանատվություն։ Օրինակ՝ ուսուցիչը, դասավանդողը, մարզիչը։ Նրանց աշխատանքի մեջ կարեւորներից մեկը դա է։ Պատասխանատու լինել կարող է նշանակել, որ մինչեւ գործը չանես չես կարող հանգստանալ կամ զբաղվել քո ուզած բաներով։ Շատ հաճելի է շփվել պատասխանատու մարդու հետ գիտակցելով, որ հանգիստ կարող ես հույսդ իր վրեն դնել։ Ես ինձ միշտ համարել եմ պատասխանատու, իսկ դու՞։
Оставьте комментарий