Մեր ուխտը
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:
Մրրիկներ-ուժեղ քամի, ցիրուցան-ցրված
2. Բացատրի՛ր վերնագիրը:
Վերնագիրը խորհրդանշում է միասնությունը և դժվարությունները, որոնք կրել է հայ ժողովուրդը։
3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը, արտահայտած միտքը:
Ընդհանուր բանաստեղծության իմաստը այն է, որ մենք անդադար գնում ենք դեպի ազատությունը։
4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր:
Ուղտ- կենդանի է
Ուխտ-խոստում, պատգամ
Оставить комментарий