Մեխանիկական տատանումներ։ Ալիքներ

1.  Մեխանիկական տատանումների ի՞նչ օրինակներ գիտեք:
Սրտի բաբախումը, ձայնալարերի թրթռումը, թիթեռնիկի թևերի թափահարումը։

2.  Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Տատանողական շարժումներին բնորոշ են հերթականորեն կատարվող, հակադիր ուղղություններով շարժումներ։

3.  Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։

4.  Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։

5.  Ի՞նչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանման տևողությունն է, որը արտահայտվում է, վայրկյանով, րոպեով, ժամով և այլ։

6.  Ի՞նչ է տատանումների լայնույթը: Ի՞նչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնություն։

7.  Ի՞նչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումները արտահայտվում են Հեցով։ 1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։

8.  Ո՞ր հաճախությունն է կոչվում 1 Հց:
1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы