Ձևը ու հոգին

Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։ 

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։

Այս հատվածը կոնկրետ վերաբերվում է թատրոնին։ Այն ասում է, որ եթե ուզում եք թատրոն ունենալ ապա պետք է հոգ տանել իրենց հանդեպ։

Ո՞րն է հոդվածի ասելիքը, ի՞նչ է ուզում ասել Թումանյանը։ 

Հոդվածի ասելիքը նրանում է, որ երբ մենք ասում են մեծ նշանակություն ունեցող մի բան, պատկերցնում ենք շենքեր, պատեր եւ փակ միջավայր։ Մարդիկ նայում են միայն տեսքին։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы