Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..
1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:
Ժամանակ։ Ընդհանուր բանաստեղծությունը նրա մասին է, որ շատ օրեր կանցնեն, կգնան, բայց այն մարդուն ում երկար ես սիրել չես կարողանա մոռանալ։
2. Բացատրի՛ր բառերը՝ անուրջ-երազ, տեսիլք։ Անեղծ-չվնասված, անխաթարելի։ Անհաստատ-ոչ կայուն, շարժուն, անվճռական։ Բեկում-կոտրվածք։ Փարոս-որևէ բանի ուղենիշ:
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում։
Տխուր տրամադրություն
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ։
3. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի:
Սև-լավ, սուտ-ճշմարիտ, դառը-քաղցր
4. Բացատրի՛ր՝
Իմ խաղաղ երեկոն է հիմա:
Հոգու հանգստության մասին է։
Անունդ թող փարոս լինի ինձ:
Թող ինձ հիշեցնի քո անունը որպես ուղենիշ։
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…
1. Առանձնացնել բնության նկարագրությունները:
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան։
2. Բացատրեք բառերը՝ պատել-ծածկել, վարսաթափ-մազերը թափված, տագնապ-վտանգ:
3. Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Оставить комментарий