Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II >>-ից էջ3-ից մինչև էջ8 -ի տարբերակները:

1 տարբերակ

I. Այն էներգիան, որով մարմինը օժտված է իր շարժման հետևանքով անվանվում է կինետիկ էներգիա։

Պատ՝․ 1

II. Սեղմված զսպանակի էներգիան պոտենցիալ էներգիայի օրինակ է։

Պատ՝․ 2

III. Գիրքը դրված է սեղանին։ Հատակի նկատմամբ այն օժտված է պոտենցիալ էներգիայով։

Պատ՝․ 2

IV. Բրատսկի ՀԷԿ-ում ամբարտակից առաջ և նրանից հետո ջրի մակարդակների տարբերությունը 100մ է։ Ի՞նչ էներգիայով է օժտված ամբարտակում գտնվող ջուրը։

h1-h2=100մ։

Ամբարտակում գտնվող ջուրը օժտված է պոտենցիալ էներգիայով։

Պատ՝ 2 պոտենցիալ

V. Հաշվեք ի՞նչ էներգիայով է օժտված ամբարտակում ջրի մակերևույթին մոտ գտնվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջուրը․

h=100մ

g=9,8Ն/կգ

——————

E=?

E=hg=100•9,8=980կՋ

Պատ՝․ 4,  980 կՋ

VI. Ընտրեք հարցի առավել ճշգրիտ պատասխանը։

Պատ՝․ 3 պոտենցիալ և կինետիկ

VII. Ընտրեք հարցի առավել ճշգրիտ պատասխանը։

Ինչի՞ց է կախված մարմնի կինետիկ էներգիան․

Մարմնի կինետիկ էներգիան կախբած է մարմնի զանգվածից և շարժման արագությունից։

Պատ՝․ 3 մարմնի զանգվածից և նրա շարժման արագությունից

VIII. Միատեսակ չափսերով կապարե և փայտե գնդերը գետնին ընկնելու պահին ունին նույն արագությունները։ Այդ պահին նրանք օժտվա՞ծ էին արդյոք նույն էներգիաներով։

Պատ՝․ 1 ավելի մեծ էներգիա ուներ կապարե գունդը

IX. Հավասար զանգվածներով Ա և Բ չորսուները դրված են տարբեր բարձրություններ ունեցող թեք հարթությունների վրա։ Նու՞յնն են արդյոք թեք հարթությունների հիմքերի նկատմամբ չորսուների ունեցած էներգիաները։

Պատ՝․ 1 Ա չորսուի էներգիան ավելի մեծ է, քան Բ չորսուի էներգիան

X. Մարմնի անկման ժամանակ պոտենցիալ էներգիան փոխակերպվում է կինետիկի։

Պատ՝․ 1

2 տարբերակ

I. Այն էներգիան, որը որոշվում է փոխազդող մարմինների կամ միևնույն մարմնի մասերի փոխադարձ դիրքով, կոչվում է պոտենցիալ էներգիա։

Պատ՝․ 2

II. Ճանապարհով շարժվող ավտոմեքենան իր շարժման հետևանքով օժտված է կինետիկ էներգիայով։

Պատ՝․ 1

III. Քամուց թեքված ծառի ճյուղը օժտված է պոտենցիալ էներգիայով։

Պատ՝. 2

IV. Ի՞նչ միավորներով են չափում էներգիան։

Պատ՝․ 2 /Ջ,կՋ/

V. 250կգ զանգված ունեցող ցցահար մուրճը ցցի նկատմամբ բարձրացված է 5մ բարձրության վրա։ Ի՞նչ էներգիայով է օժտված ցցահար մուրճը ցցի նկատմամբ։

Ցցահար մուրճը ցցի նկատմամբ օժտված է կինետիկ էներգիայով։

Պատ՝․ 2 /կինետիկ/

VI.

m=250կգ

h=5մ

g=9,8 Ն/կգ

_________

E/Ջ/=?

E=mgh=250կգ•5մ•9,8Ն/կգ=12250 Ջ

Պատ՝․ 2

VII. Ի՞նչ էներգիայով է օժտված ցցահար մուրճը անկման ժամանակ․

Պատ՝․ 3 /պոտենցիալ և կինետիկ/

VIII. Կապարե և փայտե՝ նույն չափսեր ունեցող երկու գնդեր բարձրացված են նույն բարձրության վրա։ Արդյո՞ք նրանք ունեն նույն էներգիաները․

Պատ՝․ 1 ավելի մեծ էներգիայով օժտված է կապարե գունդը, քանի որ նրա զանգվածը մեծ է

IX. Ընտրիր առավել լրիվ պատասխանի համարը։

Ա և Բ հավասար զանգվածներով ինքնաթիռներով թռչում են նույն արագությամբ, բայց Ա-ն ավելի մեծ բարձրության վրա, քան Բ-ն։ Հավասա՞ր են արդյոք ինքնաիթռների կինետիկ էներգիաները․

Պատ՝․ 3 /ինքնաթիռների կինետիկ էներգիաները հավասար են, քանի որ նրանք ունեն նույն զանգվածը և նույն արագությունները/

X. Այդ սարքում բեռի պոտենցիալ էներգիան փոխակերպվում է սայլակի կինետիկ էներգիայի։

Պատ՝․ 1 /Պոտենցիալ, կինետիկ/

3 տարբերակ

I. Ի՞նչ տեսակի էներգիայով է օժտված ձգված կամ սեղմված զսպանակը․

Սեղմված զսպանակը օժտված է պոտենցիալ էներգիայով։

Պատ՝․ 2 պոտենցիալ

II. Ընկնող քարը գետնին հարվածելու պահին օժտված է կինետիկ էներգիայով։

Պատ՝․ 1 կինետիկ/

III. Լարված ժամացույցի զսպանակը օժտված է պոտենցիալ էներգիայով։

Պատ՝․ 2 պոտենցիալ

IV. Վոլգա-Դոն ջրանցքի ամենաբարձր տեղամասում ջրի մակերևույթը 44մ-ով բարձր է Դոն գետի մակարդակից։ Ի՞նչ էներգիայով է օժտված ջուրը ջրանցքում՝ գետի ջրի մակարդակի նկատմամբ․

Ջրանցքում ջուրը՝ գետի ջրի մակարդակի նկատմամբ օժտված է պոտենցիալ էներգիայով։

Պատ՝․ 2 /պոտենցիալ/

V. Հաշվեք այն էներգիան, որով օժտված է նախորդ խնդրում նշված բարձրության վրա գտնվող 1մ3 ծավալով ջուրը․

h=44մ

g=9,8Ն/կջ

—————

E=?

E=hg=44•9,8=431կՋ

Պատ՝․ 1 /=431 կՋ/

VI. Երկրի նկատմամբ ի՞նչ տեսակի էներգիայով է օժտված թռչող ինքնաթիռը։ Ընտրիր առավել լրիվ պատասխանը։

Թռչող ինքնաթիռը Երկրի նկատմամբ օժտված է պոտենցիալ և կինետիկ էներգիաներով։

Պատ՝․ 3 /պոտենցիալ և կինետիկ/

VII. Ինչի՞ց է կախված Երկրի մակերևույթի նկատմամբ բարձրացված մարմնի պոտենցիալ էներգիան․ Ընտրիր առավել լրիվ պատասխանը։

Երկրի մակերևույթի նկատմամբ բարձրացված մարմնի պոտենցիալ էներգիան կախված է մարմնի՝ Երկրի մակերևույթից ունեցած բարձրության և զանգվածից։

Պատ՝․ 2 /մարմնի՝ Երկրի մակերևույթից ունեցած բարձրությունից և զանգվածից/

VIII. Ի՞նչ պայմանների դեպքում երկու միևնույն զանգվածով մարմինները կարող են ունենալ հավասար կինետիկ էներգիաներ․

Երկու միևնույն զանգվածով մարմինները կարող են ունենալ հավասար կինետիկ էներգիաներ, եթե շարժման արագությունները հավասար են։

Պատ՝․ 1 /շարժման արագությունները հավասար են/

IX. Երկրի մակերևույթի նկատմամբ նու՞յն պոտենցիալ էներգիայով են օժտված մարմինները․

Պատ՝․ 2 /Ա մարմինը ունի ավելի փոքր էներգիա, քան Բ մարմինը/

X. Երբ քամու ազդեցությամբ ծառի ճյուղը կորանում է, օդի կինետիկ էներգիան փոխակերպվում է ճյուղի պոտենցիալ էներգիայի։

Պատ՝․ 2 /կինետիկ, պոտենցիալ/

4 տարբերակ

I. Օդի ո՞ր էներգիան է օգտագործվում հողմաէլեկտրակայաններում․

Հողմաէլեկտրակայաններում օգտագործվում է օդի կինետիկ էներգիան։

Պատ՝․ 1 /կինետիկ/

II. Բալոնում սեղմված գազը օժտված է պոտենցիալ էներգիայով։

Պատ՝․ 2 /պոտենցիալ/

III. Ո՞ր էներգիայի հաշվին են շարժվում ձեռքի մեխանիկական ժամացույցի սլաքները․

Ձեռքի մեխանիկական ժամացույցի սլաքները շարժվում են զսպանակի պոտենցիալ էներգիայի հաշվին

Պատ՝․ 2 /զսպանակի պոտենցիալ էներգիայով/

IV. 2500 կգ զանգվածով մուրճը բարձացված է 1,5 մ բարձրության վրա։ Ի”նչ տեսակի էներգիայով է օժտված բարձրացված մուրճը․

Մուրճը օժտված է պոտենցիալ էներգիայով

Պատ՝․ 2 /պոտենցիալ/

V. Օգտվելով նախորդ խնդրի պայմաններից՝ հաշվեք բարձրացված մուրճը էներգիան․

m=2500կգ

h=1,5մ

g=9,8Ն/կգ

_______

Eպ(Ջ)=?

Eպ=mgh=2500կգ•1,5մ•9,8Ն/կգ=36750 Ջ

Պատ՝․ 3

VI. Ընկնելու ժամանակ մուրճը ի՞նչ էներգիայով է օժտված։ Ընտրիր առավել լրիվ պատասխանը։

Ընկնելու ժամանակ մուրճը օժտված է կինետիկ և պոտենցիալ էներգիաներով։

Պատ՝․ 3 /կինետիկ և պոտենցիալ/

VII. Փոխվու՞մ է արդյոք մարմնի էներգիան, երբ այն կատարում է աշխատանք․

Մարմնի էներգիան նվազում է, երբ այն կատարում է աշխատանք։

Պատ՝․ 3 /նվազում է/

VIII. Ի՞նչ պայմանի դեպքում նույն արագությամբ շարժվող երկու մարմիններ կունենան հավասար կինետիկ էներգիաներ․

Նույն արագությամբ շարժվող երկու մարմինները կունենան հավասար կինետիկ էներգիաներ, եթե մարմինների զանգվածները հավասար են։

Պատ՝․ 2 մարմինների զանգվածները հավասար են

IX. Հավասա՞ր են արդյոք միանման աղյուսների՝ Երկրի նկատմամբ ունեցած պոտենցիալ էներգիաները․

Պատ՝․ 2 Բ-ն ունի ավելի մեծ էներգիա

X. Երբ սահնակը սահում է սարից, ապա պոտենցիալ էներգիան փոխակերպվում է կինետիկ էներգիայի․

Պատ՝․ 1 պոտենցիալ, կինետիկի



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы