Փետրվարի ընթացքում ընթերցել եմ «Երջանիկներ» գիրքը։ Մի աղջկա մասին էր ով շատ էր սիրում սահնակով զբաղվել։ Մի օր եկավ, որ անհաջողություն եղավ և աղջիկը կորցրեց ոտքերը շարժելու հնարավորությունը։ Մի քանի ամիս անց ինքը որոշեց էլի կանգնել սահնակին և նրա մոտ դա ստացվեց։ Ամբողջ գիրքը մոտիվացրեց, որ ինչքան էլ քեզ չհավատան և ինչքան էլ դժվարությունների հանդիպես պետք է չհանձնվել։ Այս գիրքը իր մեջ ներառում էր մի քիչ սիրավեպ, բայց ընդհանուր իմաստը, չհանձնվելու, ընկերության և միմիանց օգնելու մեջ էր։ Շատ եմ խորհուրդ տալիս այն ընթերցել, քանի որ իսկապես հետաքրքիր էր և արագ ընթերցվող։
Оставьте комментарий