Ամեն տարի, փետրվարի յոթին մենք կատարում ենք բառարանային ֆլեշնոբ։ Պետք է ընտրել որևիցե բառարան, դուրս բերել տասը բառ և բացատրել նրանք։ Օրինակ` Եվրոպական փոխառեալ բառեր հայերէնի մեջ, Գրաբարի բառարան և այլն։ Ես ստեղծում եմ`անհատական բառարան, որը իր մեջ ներառելու է իմ բառապաշարի բառերը և նրանց բացատրությունը։
Կմեծանաս`կիմանաս-շատ եմ սիրում ասել ընկերուհիներիս, որովհետև ինձնից փոքր են։ Նշանակություն `կմեծանաս այնուհետև կիմանաս։
Ասենք թե-այս բառը օգտագործում եմ շատ հաճախ։ Այն նշանակում է` օրինակ, պատկերացնենք։
Ծավալուն-գեղեցիկ բառ, որը վերցրել եմ, երբ ուսուցչուհիս խոսել է կամ որևէ բան բացատրել է։ Նշանակում է`մանրամասն։
Հիանալի-այս բառը իսկապես հիանալի է հնչում։ Նշանակում է`շքեղ, իդեալական։
Ողջույն-կարծում եմ գեղեցիկ բառ է բարևելու համար։ Նշանակում է`բարև կամ, երբ առավոտը լավ տրամադրություն ունես ասում ես ողջույն ուսուցիչներին։
Մեկ անգամ ենք ապրում-սիրում եմ այս խոսքերը, քանի որ հիշողությունները ավելի կարևոր են քան «ամոթա, պետք չի անել»։ Նշանակություն `կատարիր այն, ինչ կպարգևի լավ հիշողություններ։
Եկեք մյուս դասամիջոցին գնանք էտալոն-ինձ թվում է այս նախադասությունը օգտագործում են գրեթե բոլոր կրթահամալիրի աշակերտները։ Նշանակություն`քաղցած եմ։
Պատուհան բացեք, տոթ է-այս խոսքերը ինձնից լսում են տասը անգամից ավել։
Իյու-այս բառը օգտագործում եմ տարվա սկզբից։ Նշանակություն`ինչ-որ բանից գոհ չես, որևէ մեկից գոհ չես կամ համաձայն չես ուրիշի կարծիքի հետ։ Այդ ժամանակ պետք է ասել `իյու։
Շոր չունեմ հագնելու-ցանկացած տասներեք տարեկանից մեծ աղջիկ օգտագործում է այս բառերը շատ հաճախ։ Նշանակություն կամ արդարացում` ես աղջիկ եմ։
Оставьте комментарий