Կար մի տղա, ով շատ վաղուց սիրահարվել էր մի համեստ աղջկա, բայց վախում էր անել առաջին քայլը։ Ամեն անգամ կանգնում էր նրա դպրոցի մոտ, որ թեկուզ երկու րոպե, բայց տեսնի այդ աղջկան։ Աղջկա անունը Մելիզա էր։ Նա ուներ աստղերի գույնի նման, երկար, փայլուն մազեր, օվկիանոսի գույնի աչքեր, որտեղ տղան գրեթե խորտակվում էր, և հիանալի դիմագծեր։ Տղայի միակ երազանքն էր, որ աղջիկը նույնպես սիրահարվի իրեն։ Մի օր որոշեց, որ պետք է մոտենա Մելիզային, որովհետև ուրիշ լուծում չի տեսնում։
—Ըըը.. բ..բ..բարև։ Ե.. Ե՜ս Տիգրանն եմ,—կմկմալով փորձեց ներկայանալ տղան։
—Ողջույն։ Ես գիտեմ, թե դու ով ես։ Կարծու՞մ ես չեմ նկատել՝ ինչպես ես ամեն առավոտ ինձ հետևում։ Միշտ սպասել եմ քո քայլերին, բայց սպասումներս տեղ չէին հասնում։ Ուրախ եմ, որ մոտեցար,—ասաց աղջիկը, և տղան ընկճվելով՝ փորձեց բառեր գտնել, որ պատասխանի։
Մի քիչ հետո նրանք արդեն ընկերական խոսակցության մեջ ընկան։ Գտնվեցին ընդհանուր հետաքրքրություններ, օրինակ` նրանցից յուրաքանչյուրը հետաքրքրված էր տիեզերքով։ Նրանք զրուցում էին մինչև երեկո՝ չնկատելով, թե ինչպես է մոտենում գիշերը։ Վերջապես աղջիկը տվեց ամենասպասված հարցը.
—Այսքան ժամանակ ինձ մեկ հարց է հետաքրքրել`ինչու՞ ես ինձ հետևում ամեն առավոտ, նայում ինձ կարծես ես լուսին լինեմ։
—Իրա.. իրակա.. իրականում ես քեզ… — չհասցրեց ավարտել նախադասությունը․ աղջկան զանգ եկավ։
—Կներես, ես պետք է շտապ գնամ, մյուս անգամ կասես։
Մելիզան նստեց մեքենան, իսկ տղան ամբողջ ուժով սկսեց վազել նրա հետևից։ Հասավ ճանապարհի կեսին և դադար տվեց՝ հասկանալով, որ այդ աղջկա հետ մյուս անգամ չի հանդիպի։
Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
Оставить комментарий