Կարդում ենք Տերյան
Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում:
Ոսկի, պայծառ, փերուզ
2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը:
Խոհը
3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
4. Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան:
Հնագավորումը
Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
«Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով»:«Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև»:
3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:
ստվերը արտահայտում է մթության զգացողություն, որը համընկնում է բանաստեղծության ընդհանուր տրամադրության հետ և այդ իսկ պատճառով ստվերն է ավելի հարազատ:
4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
«Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց»՝ այս պատկերն իր մեջ կրում է սիրո, նվիրվածության և գեղեցկության զգացողությունը, ինչի հետ կապված է բանաստեղծության ընդհանուր տրամադրությունը:
5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
Քանի որ տխրության զգացողություն ուներ բանաստեղծությունը ավելի տրամաբանակ էր դնել վերնագիրը հենց այդպետ։
6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ:
Աներևույթ -ոչ տեսանելի
Առկայծել — լուսավորել
Կարոտագին — կարոտի, մելամաղձության զգացում ունեցող.
Կարոտավառ — կարոտի կրակի նման, ապրում է ուժեղ կարոտի զգացողությամբ.
2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ:
«Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու»
«Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն»
«Այն աստղերը, որպես մոմեր սրբազան»
«Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…»
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:
Բանաստեղծությունը սկզբում բնության, երկնքի մասին է, բայց հետո ներկայացնում է իր անձնականը։ Նրա մասին է, որ ճակատագիրը որոշել էր, որ նրանք պետք է բաժան լինեն իրարից։ Ինչքան էլ փորձեն միանան չի ստացվելու։
4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում:
Ճակատագիր
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, , ,,Իջնում է հուշիկ,, :
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու
Оставить комментарий