Աշխատանք դասարանում
1. Առանձնացրո’ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։
Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները:
Գոյական=ձին-հասարակ, իրանիշ, թանձրացական, եզակի, ուղղական, «ու» արտաքին հոլովում, որոշյալ։ Մարմնով-հասարակ, իրանիշ, թանձրացական, եզակի, գործիական, «ի» արտաքին հոլովում, անորոշ։ Օդի-հասարակ, իրանիշ, վերացական, եզակի, սեռական հոլոր, «ի» արտաքին հոլովում, անորոշ։ Ալիքները-հասարակ, իրանիշ, թանձրացական, հոգնակի, հայցական հոլով, «ի» արտաքին հոլովում, որոշյալ։
Ածական=լայն-որակական, դրական աստիճան։ Լեռնային-հարաբերական, ածանցավոր։ Սառը-որակական, դրական աստիճան։
Բայ=ճեղքում էր-դիմավոր, անցյալ, անկատար, սահմանական, եզակի, երրորդ, ներգործական։
2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, երգել, փախչել:
Պարզ-խմել, կռվել, երգել։
Ածանցավոր — թարմացնել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, փախչել։
Оставьте комментарий