Ամսի քսաներեքի առավոտը հավաքվեցինք դպրոցի բակում, տեղավորվեցինք երթուղայինում։ Շրջեցինք բազմաթիվ եկեղեցիներով և եկանք հյուրատուն։ Հյուրատանը ընթրեցինք և խաղացինք զվարճալի խաղեր։ Երկրորդ օրը արդեն ավելի տպավորիչ էր, քանի որ այցելել էինք շատ հետաքրիր թանգարաններ։ Այնտեղ մեզ պատմում էին Գյումրիի պատմությունը։ Որպես հիշողություն գնեցի նկար։ Այս անգամ մտանք ավելի հայտնի և հին եկեղեցիներ։ Նաև մտանք սրճարան, որից հետո գնացինք առևտուր անելու։ Երբ եկանք հյուրատուն, մի քիչ հանգստացանք։ Երեկոյան թեյ ըմպելու ժամանակ խաղացինք երկրներ, քաղաքներ խաղը։ Երրորդ օրը պարագանները հավաքեցինք և շարժվեցինք դպրոց։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, քանի որ առաջին անգամ էի գնում եռօրյայի և ափսոսում եմ, որ առաջ չեմ գնացել։


Оставьте комментарий