Ճամփորդություն դեպի սահադաշտ

Այցելել ենք ոտքով սահադաշտ հունվարի իննին։ Իմ ընկերուհիները իհարկե կարողանում էին սահել, իսկ ես` ոչ, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում մի քանի անգամ եմ եղել և չեմ տեսել այդ սպորտի մեջ իմաստ։ Չգիտեմ ինչու սահադաշտը ինձ չի հետաքրքրել, բայց ամեն մարդ ունի իր կարծիքը յուրաքանչյուր սպորտի մասին։ Այնտեղ ինձ շատ դուր եկավ տիրող մթնոլորտը։ Այն շատ ուրախ էր և դա տալիս էր հանգիստ զգացողությունը։ Որոշ պահերում ընկնում էի, բայց առանց դրա ծիծաղելի հիշողություն չէի ունենա, իսկ հիմա այդ ճամփորդությունը տպավորվել է, որպես զվարճալի օր։ Սահադաշտից հետո գնացինք Աստղիկի տուն և թխեցինք թխվածքաբլիթներ թեյախմության համար և ըմպեցինք տաք շոկոլադ, որպեսզի տաքանանք։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы