Առաջին ուսումնական շրջանի ընթացքում ես ունեցա շատ ձեռքբերումներ, քանի որ որոշել էի ավելի լավ սովորել և ավելի ուշադիր լինել դասերին։ Կիսամյակի ընթացքում մենք կենտրոնացել ենք խոսքի մասերի վրա։ Ամենից տպավորիչ խոսքի մասերն էին բայը, մակբայը, գոյականը, ածականը, թվականը։ Դժվարություն առաջացրեց դերանունը, բայց ժամանակի ընթացքում փորձեցի հասկանալ։ Կատարել ենք գործնական քերականության հետ կապված աշխատանքներ և ամեն ուրբաթ օրը անհատական նախագիծ։ Ահա բոլոր իմ կատարած նախագիծները`
Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի
Իմ ամենագեղեցիկ շարադրություններից մեկը դա`
Որտեղ Ես Ծնվել եմ, Այնտեղ Մարդիկ…
Ես շատ սիրում եմ այս շարադրությունը, քանի որ այնտեղ օգտագործել եմ գրագետ բառեր և զգում էի, որ բավականին գեղեցիկ եմ գրել։ Համարում եմ ստացված շարադրություն։
Գրականության ընթացքում ընթերցել ենք հետաքրքիր ստեղծագործություններ, ինչպես էլ ոչ այդքան հետաքրքիր։ Ցանկացած հեղինակ ուներ շատ գեղեցիկ պատմվածքներ, բայց ուներ նաև թերի։ Գրականության շնորհիվ կոնկրետ այս տարի իմ բառապաշարը ավելի մեծ դարձավ։ Ես դա հասկանում եմ, երբ համեմատում եմ մեկ կամ երկու տարի առաջ գրված շարադրությունների և այս տարվա շարադրությունների հետ։ Ինձ համար ամենից շատ տպավորություն թողեց „Քանի դեռ սպասում է ավտոմեքենան„ ստեղծագործությունը։ Այն ինձ դուր եկավ իմաստով։ Հավանեցի նաև, որ ինչ-որ ձև տարբերվում է մյուս իմ ընթերցած ստեղծագործություններից։
Оставьте комментарий