Հենաշարժիչ համակարգ

1.Որո՞նք են կմախքի բաժինները:

Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:


2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։


3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքավանդակը:

Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։


4.Ի նչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:

Ուղիղ կեցվածքի ժամանակ մարդու ողնաշարը կրկնակի թեքվում է՝ վերին հատվածը թեքվում է դեպի ետ, իսկ ստորին հատվածը՝ դեպի առաջ:


5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարիկորությունները:

Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Այս կորությունները մեծացնում են մարդու ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы