Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Պարզել են-վաղակատար անցյալ, խոսում է-անկատար ներկա

Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Պարզեցին-անցյալ կատարյալ, խոսում էր-անկատար անցյալ

Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Կպարզեն-ենթադրական եղանակ, խոսում է-անկատար ներկա

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Պարզել են-վաղակատար անցյալ, խոսելու է-ապակատար ներկա

2. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին և, հավանաբար, կկարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Ա խմբի տեքստը ապառնի ժամանակաձև ունի, իսկ Բ խմբի տեքստը անցյալ ժամանակաձև։

3. Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի´ր): 

Ապրել-ապրեմ, ապրեի, ապրեիր, ապրի, ապրեր։ 

Անցնել-անցնեմ, անցնեի, անցնեիր, անցնի, անցներ

Խաղալ-խաղամ, խաղայի, խաղաս, խաղայիր, խաղա, խաղար

Հեռանալ-հեռանամ, հեռանայի, հեռանաս, հեռանայիր, հեռանա, հեռանար։

4. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը): 

Օրինակ`

մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,

գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):

Ա. Վերջացնել-վերջացրու՛, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք։

Մանրացնել-մանրացրու՛, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք։

Հիանալ-հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացիր, մի՛ հիացեք։

Կամենալ-կամեցի՛ր, կամեցե՛ք, մի՛ կամեցիր, մի՛ կամեցեք։

Թռչել-թռի՛ր, թռե՛ք, մի՛ թռիր, մի՛ թռեք։

Անցնել-անցի՛ր, անցե՛ք, մի՛ անցիր, մի՛ անցեք։


Բ. Վազել-վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք։

Կարդալ-կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք։

Հասնել-հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք։

Կպչել-կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք։

Վախենալ-վախեցի՛ր, վախեցե՛ք, մի՛ վախեցիր, մի՛ վախեցեք։

Միանալ-միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք։

Հիացնել-հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացիր, մի՛ հիացեք։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

 Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև  առաջացնում  ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե  տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն են եղել: Մ.թ.ա.երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են  գտել: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:

2.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր-կպահանջվի աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի-կատարվեր նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ-մտցնի, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա-զգում:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս  անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:


Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր-հաղթի ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր-ազատի ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանես-կաներ, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի-նվիրեմ:
Ինչե՜ր կանեի-կանեմ, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ:
Ի՜նչ ասես չէի-չեմ տա, որ ուզածիս հասնեմ:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы