Կաղանդի գիշերը

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։ 

Այս տողերի գաղափարը նրա մասին է, որ ամեն ինչ վերասկսելու գիշեր է։ Այսինքն ունենալ ուրիշ կարծիք, ճիշտ ճանապարհին գնալ և նպատակներին հասնելու ավելի ուժեղ ներդրում անել։ Նոր տարին ինձ տալիս է շատ մեծ ոգեշնչում, որի շնորհիվ ես դառնում եմ իմ երազած ես։

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն, չի բաւեր, ըլլալու, յոյսեր, հինէն , գոյն գոյն։

նորէն-նորից

չի բաւեր-չի բավարարում

ըլլալու-լինելու

յոյսեր-հույսեր

հինէն-հին

գոյն գոյն-գույն գույն

3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Հեղինակի ասելիքը նրանում է, որ նոր տարին կատարում է հրաշքներ և այդ տոնի գիշերը պետք է սկսել նոր կյանք, այսինքն վերասկսել այն։

4. Գրի՛ր շարադրություն ,,Կաղանդի գիշեր,, վերնագրով։ 

Կաղանդի գիշերը կատարում է երազանքներ և հրաշքներ։ Այդ գիշեր պետք է ունենալ նպատակ սկսել ուրիշ կյանք, ունենալ ավելի ճիշտ կարծիք և գնալ դեպի ճիշտ ճանապարհ։ Այդ ժամանակ դու հավաքվում էս քո` ընտանիքի, բարեկամների, ընկերների հետ համեղ սեղանի շուրջ և սպասում այդքան սպասված ժամին` 00:00։ Դա ամենահաճելի պահն է երբ սկսում է նոր տարի, բայց տխուր է, որ ժամանակը շատ արագ է անցնում։ Նոր տարվա գիշերը իսկապես հրաշալիքների գիշերը, քանի որ մենք բոլորս կարող ենք չխոստովանել, բայց մեծամասամբ հավատում ենք մեր երազանքների իրականացմանը։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы