Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Մի անծանոթ աղջկա մասին է ով հեղինակի կյանքը փոխեց և դարձրեց ավելի պայծառ։ Ասում է, որ այդ աղջիկը անակնկալ բախտի նման հայտնվեց իր կյանքում։ Շատ գեղեցիկ բանաստեղծություն էր, որը պարգևում էր բարի տրամադրություն։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы