Ինչ է արժեքը։ Մարդը որպես արժեք

Մարդը ունի արժեքներ, որոնք կարող են փոխվել հասունանալու ժամանակ։ Հիմա բոլորս ապրում ենք մեկ ժամանակաշրջանում, բայց մեր արժեքները հաճախ կարող են իրար հակառակ լինել։ Կան մարդիկ ովքեր կարևորում են սերը, նվիրվածությունը, հավատարմությունը, իսկ ուրիշ մարդիկ կարևորում են փողը, աշխատանքը, ուսուցումը կամ  ինքնագնահատականը։ Ես ավելի շատ դասվում եմ երկրորդ խմբին։ Եվս մեկ օրինակը դա երբ դու սիրահարվում էս քո համար այդ մարդը ամենագեղեցիկն է, ամենաբարին, ամենալավը և մեծ նշանակություն ունի քո կյանքում։ Չնայած, որ ուրիշների համար այդ մարդը  սովորական է և ոչնչով չի տարբերվում մյուսներից։

Առաջին իրավիճակում վստահ եմ, որ կսովորեի հարցերի պատասխանները, քանի որ եթե իմ ծնողները ջղային լինեին ես չէի բաց թողնի այդ հնարավորությունը բարձր գնահատական ստանալու։

Երկրորդ իրավիճակը ինձ համար դժվար է, քանի որ ես չեմ ուզում ընկերոջս վատություն անել և չեմ ուզում ինձ անել։ Եթե այդ ընկերը ինձ անծանոթ է և ես նրա հետ չեմ շբվում, ապա իմ մասին կմտածեի, իսկ եթե դա իմ մոտիկ ընկերն է հաստատ ես դուրս կգայի։

Երրորդ իրավիճակում ես կպահեմ իմ խոսքը և չեմ բացահայտի գաղտնիքը։ Ավելի տարօրինակ էր թե ինչու եղբայրը ուզեցավ իմանալ դա։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы