Գործնական քերականություն

Դերանունները փոխարինել հոդերով:


Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով.

Քո ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:


Իմ որսն իր ոտքով եկավ.

Իմ որսս իր ոտքով եկավ:


Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը.

Մենք, այսինքն` ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը.


Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս.

Դու` մեր ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս.


Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել.

Ես ծեր որսորդս եմ և կյանքում շատ բան եմ տեսել


Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել.


Դուք` մեր շնորհալի տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:


Քո սիրտը քա՛ր է, քար.

Քո սիրտդ քա՛ր է, քար.


Ձեր ձեռքդ ընկնողին պրծում չկա.

Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:

2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր.

Երկրի բնակիչներս շատ  անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:Մենք

Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում: Դուք
Շուրջս ոչինչ չեմ նկատում:  Իմ
Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում:  Ես
Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա:դու
Աչքներդ լույս լինի: Քո

3. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Իր սանիկի խոսելու ընդունակությունը զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս նրանք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րդ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Կարդա՛

Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ ոք և այլն):

Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:

Ծաղկել, քարանալ, անվանվել, քարոզել, ձևել։


Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:

Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սրել։


Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Ոչնչանալ, բոլորել, նույնանալ, ամբողջանալ։


Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:

Կրկնել, արագացնել, դանդաղացնել, հաճախել։


Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Վայել, մկկալ, տզզալ, թրխկալ։

2.Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ։

Վերանայել, վերակառուցել, վերագրել, վերադառնալ, վերահայտնել։

Հակաճառել։

Մակագրել։

Ստորագրել, ստորահայտնել։

3. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:
Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա խմբի բառերը պարզ բայեր են։ Բ խմբի բայերը բաղադրյալ, որոնք գրված են միասին, իսկ Գ խմբինը բաղադրյալ են, բայց գրվում են առանձին։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы