Կարդա’, ա’յ իմ խելոք մանուկ

Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:

Գիրք կարդալով՝ դու գրքերում
Շատ նորանոր բան կիմանաս,
Շատ շատերից շատ բաներում
Մտքով հեռու կսլանաս:

Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:

Այս բանաստեղծության ընդհանուր գաղափարը նրա մասին է, որ քանի դեռ դեռահաս ես, փոքր ես, ջահել ես կարդա գրքեր զանազան, որ ավելի մեծ բառապաշատ, ավելի հարուստ մտքեր ունենաս։ Մեծ տարիքում աչկերդ վատ են տեսնելու և չես կարողանա կարդալ, բայց մանուկ հասակում դա ամենաճիշտ պահն է։ Հետաքրքիր է ծանոթանալ տարբեր հեղինակների գրլու ոճի հետ, խելքը միշտ պետք է գալու ապագայում։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы