1․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի
<<դինամիկա>> բաժինը։
<<Դինամիկա>> բաժինը ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները։
2․Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:
Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ:
3․Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը, դա մարմնի վրա ազդող անհամակշիռ ուժերն են։
4․Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել
բանաձևը
Մարմնի արագության փոփոխության պատճառը ուղիղ համեմատական է այդ մարմնի վրա ազդող ուժերին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։
a=F/m
5․Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:
6․Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ.
Մեքենայի հրում, բեռի ձգում:
7․Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել
բանաձևը
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
F1=-F2
Հարցեր և առաջադրանքներ։
30. Ի՞նչ արագացմամբ է թափ հավաքում 60 տ զանգվածով ռեակտիվ ինքնաթիռը, եթե նրա շարժիչի քարշի ուժը 90 կՆ է: Օդի դիմադրությունը հաշվի չառնել:
m-60տ=60 000կգ
F-90Կն=90 000Ն
—————
a-?
a=F/m=90 000Ն/60 000կգ=1,5մ/վ²
a=1/5մ/վ²
31. Որոշեք ավտոմեքենայի զանգվածը, եթե արգելակման ընթացքում նրա վրա ազդող 6կՆ շփման ուժի ազդեցությամբ այն շարժվում է 2մ/վ արագացմամբ։
F-6Կն=6000Ն
a-2մ/վ²
—————
m-?
m=F/a=6000Ն/2մ/վ²=3000կգ
m=3000կգ
32. Որոշեք 200կգ զանգվածով մարմնին 0,2մ/վ² արագացում հաղորդող ուժի մոդուլը:
m-200կգ
a-0,2մ/վ²
—————
F-?
F=ma=200կգ•0,2մ/վ²=40Ն
F=40Ն
33. Որոշեք գնդիկի զանգվածը, եթե այն 2Ն ուժի ազդեցությամբ ձեռք է բերում 8մ/վ² արագացում:
F-2Ն
a-8մ/վ²
————-
m-?
m=F/a=2Ն/8մ/վ²=0,25կգ
m=0,25կգ
34. Ուղիղ ճանապարհով շարժվող մեքենայի վրա ազդում են Fք, քարշի ուժը, Fդ դիմադրության և Fշ, շփման ուժերը (տես նկարը, էջ 33): Ինչպիսի՞ն է շարժման բնույթը հետևյալ դեպքերում. Fք>Fդ + Fշ, Fք>Fդ+ Fշ, Fք=Fդ + Fշ:
35. Ինչ-որ ուժի ազդեցությամբ m զանգվածով մարմինը ձեռք բերեց a արագացում: Ինչպե՞ս կփոխվի մարմնի արագացումը, եթե մարմնի վրա ազդող ուժը մնա նույնը, իսկ մարմնի զանգվածը մեծանա 3 անգամ:
Եթե մարմնի վրա ազդող ուժը մնա նույնը, իսկ զանգվածը մեծանա 3 անգամ, ապա արագացումը կկրճատվի 3 անգամ:
36. Որոշակի ուժի ազդեցությամբ մարմինը շարժվում է արագացմամբ: Ի՞նչ արագացում ձեռք կբերի այն, եթե մարմնի զանգվածը և ազդող ուժը մեծացնենք 4 անգամ։
Եթե ուժը և զանգվածը մեծանան 4 անգամ, ապա արագացումը կմեծանա 16 անգամ:
37. Մարմինը 60 Ն ուժի ազդեցությամբ շարժվում է 8մ/վ արագացմամբ: Ի՞նչ ուժ է անհրաժեշտ կիրառել մարմնի վրա, որպեսզի այն շարժվի 2մ/վ արագացմամբ:
Եթե F = 60Ն և a=8 մ/վ²
m=F/a=60Ն/8մ/վ²=7,5կգ
Այժմ հավասարումը կլինի այսպես`
F=ma=7.5կգ•2մ/վ²=15Ն
38. Ինչ-որ ուժի ազդեցությամբ 10կգ զանգվածով մարմինը ձեռք է բերում 2մ/վ² արագացում: Ի՞նչ արագացում ձեռք կբերի այդ նույն ուժի ազդեցությամբ 5կգ զանգվածով մարմինը:
F=ma=10կգ•2մ/վ²=20Ն
a=F/m=20Ն/5կգ=4մ/վ²
39. 400գ և 600գ զանգվածներով մարմինների վրա ազդում է միևնույն ուժը: Հաշվեք այդ մարմինների արագացումների հարաբերությունը:
600գ զանգվածը կունենա 1.5 անգամ ավելի փոքր արագացում, քան 400գ զանգվածը։
40. 40Ն ուժը մարմնին հաղորդում է 0,8մ/վ արագացում: Ի՞նչ ուժ է անհրաժեշտ այդ մարմնին 0,15 մ/վ արագացում հաղորդելու համար:
m=F/a=40Ն/0,8մ/վ²=50կգ
F=ma=50կգ•0,15մ/վ²=7,5Ն
41. Ի՞նչ ուժ է հարկավոր 100կգ զանգվածով սայլակին 1,2մ/վ արագացում հաղորդելու համար, եթե նրա վրա ազդող շփման ուժը 50Ն է:
F=ma=100•1.2=120Ն
Բայց եթե շփման ուժը 50 Ն է, ապա կիրառվող ուժը պետք է լինի 120+50=170Ն։
42. 36կմ/ժ արագությամբ շարժվող 2տ զանգվածով մեքենան, շարժիչն անջատելուց հետո, շփման ուժի ազդեցությամբ 40վ անց կանգ առավ: Որքա՞ն է մեքենան արգելակող ուժը:
36կմ/ժ= 36×1000/3600=10մ/վ
Իրական ժամանակը t=40վ, զանգվածը m=2տ=2000կգ:
v=u+at, որտեղ u=10մ/վ², v=0մ/վ², t=40վ։
0=10+a•40
a=10-/40=-0,25մ/վ²
F=ma=2000•0,25=500Ն
43. Արգելակելիս 2տ զանգվածով մեքենայի վրա ազդում է 16կ ուժ: Որքա՞ն է մեքենայի սկզբնական արագությունը, եթե արգելակման ճանապարհը 50մ է:
44. Երկիրը ծառից կախված խնձորը ձգում է 3 Ն ուժով: Ի՞նչ ուժով է խնձորը ձգում Երկիրը:ն
Նույնը, 3Ն։
45. 40 և 50կգ զանգվածներով երկու չմշկորդներ կանգնած են սահադաշտում: Նրանցից մեկը մյուսին հրում է 10Ն ուժով: Ի՞նչ արագացում ձեռք կբերի նրանցից յուրաքանչյուրը:
m=40կգ
F=10Ն
———-
a=?
a=F/m=10Ն/40կգ=0,25 մ/վ²
m=50կգ
F=10Ն
————
a=?
a=F/m=10Ն/50կգ=0,2 մ/վ²
46. Երկու աշակերտ ուժաչափը 50 Ն ուժով քաշում են հակառակ ուղղություններով: Ի՞նչ ցույց կտա ուժաչափը:
Fգումար=50Ն+50Ն=100Ն
Оставьте комментарий