Ծերունին և ծովը

Առաջադրանքներ
Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Չկար


Ներկայացրո՛ւ ծերունու մտորումները։

Ընդհանուր նա մտածում էր ձկնորսության շուրջ, նրա կատարած աշխատանքի, հաղթանակի և դժվարությունների մասին:


Տեքստից առաջանձանցրո՛ւ ծերունու բռնած ձկան նկարագրությունները։

Շատ խոշոր շնաձուկ էր դա՝ մակո ցեղից, ստեղծված նույնքան արագ լողալու համար, որքան ամենաարագընթաց ձուկն է լողում ծովում, և նրա ամեն ինչը գեղեցիկ էր, բացի երախից։ Նրա մեջքը նույնպես բաց կապույտ էր, ինչպես թրաձկանը, փորը՝ արծաթաթույր, իսկ մաշկը՝ կոկ ու գեղեցիկ, և նա ամբողջությամբ նման էր թրաձկան, եթե չհաշվեին հսկայական ծնոտները, որոնք այժմ իրար էին սեղմված։ Նա արագ լողում էր ծովի մակերեսին խիստ մոտ՝ մեջքի իր բարձր լողաթևով հեշտությամբ ճեղքելով ջուրը։ Նրա երախի սեղմ փակած կրկնակ շրթունքների տակ ութ շարքով ձգվում էին ծուռումուռ ատամները։ Ատամները նման չէին շնաձկների մեծ մասի սովորական բրգաձև ատամներին, այլ հիշեցնում էին զսպանի ճիրանների նման կեռ մարդկային մատներ։ Երկարությամբ դրանք չէին զիջում ծերունու մատներին, իսկ կողքերից ածելիի շեղբի պես սուր էին։ Շնաձուկը ստեղծված էր, որպեսզի սնվեր ծովային բոլոր, անգամ այնպիսի արագաշարժ, ուժեղ ու լավ զինված ձկներով, որոնց համար ոչ մի այլ թշնամի սարսափելի չէր։ Հիմա նա շտապում էր՝ զգալով, որ ավարը մոտ է արդեն, և նրա մեջքի կապույտ լողաթևը շարունակում էր ճեղքել ջուրը։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы