Մեկ կտավի պատմություն

Հեղինակ`Ռաֆայել Սանտի,

Նկարի անվանում`Աթենական դպրոց

Թվական`1511

1508 թվականին, Հռոմի պապ՝ Հուլիոս II-ի հանձնարարականով Ռաֆայելը նկարազարդում է Վատիկանի պալատի ստանցերը (շքադահլիճները)։ Ստանցա դելլա Սենյատուրան ստաներից առաջինն էր, որ նկարազարդում է Ռաֆայելը (1508-1511 թվականներին)։ Նրա ֆրեսկոները մարդկային գործունեության այլաբանական պատկերումներն են՝ «Աթենական դպրոց»՝ փիլիսոփայություն«Բանավեճ»՝ աստվածաբանություն, «Իմաստնություն, հնազանդություն և ուժ»՝ արդարադատություն, «Պառնաս»՝ պոեզիա։ Իր չորս մեծ ստեղծագործություններում Ռաֆայելը ցույց է տալիս այն չորս հիմքերը, որոնց վրա, ըստ նրա համոզման, պետք է հիմնվի մարդկությունը. բանականություն (փիլիսոփայություն, գիտություն), բարություն և սեր (կրոն), գեղեցկություն (արվեստ), արդարություն (արադարադատություն)։ «Աթենական դպրոց» ֆրեսկոն իրավամբ համարվում է ոչ միայն Ռաֆայելի լավագույն ստեղծագործություններից մեկը, այլև Վերածննդի արվեստի ամբողջությամբ։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы