Աշխատանքի նպատակը․
1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։
2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը ։
Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ․
1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․
V=at S=at2/2 ՝ այս բանաձևից a= 2S/t2
2․Արագացման սահմանումը,բանաձև,միավորը։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկենաչափ․մոտաղյա բաժակ,չափաժապավեն,ամրակալան։
Փորձի ընթացքը․
Ամրակալանին ամրացրեցի ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորեցի մետաղյա բաժակը։Չափեցի ճոռի երկարությունը։Դա կլինի այն ճանապարհը(S),որը կանցնի գնդիկը։Բաց թողեցի գնդիկը և միաժամանակ աշխատեցրեցի վայրկենաչափը։Երբ գնդիկը կբախվի արգելակին կանգնեցրեցի վայկենաչափը և գրանցեցի շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնեցի երեք անգամ և հաշվեցի չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունեցի որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվեցի արագացումը՝ a= 2S/t2
Այժմ նույւն փորձը ,նույն կերպ կրկնեզի S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։
Փորձ I
S=1,1մ
t1=1,2 վ t=(t1+t2+t3)/3=1,2
t2=1,2 վ a= 2S/t2=1,83
t3=1,2 վ
—————
a-?
————-
Փորձ II
S=0,5մ
t1=0,8վ t=(t1+t2+t3)/3=0,6վ
t2=0,6վ a= 2S/t2=1/0,6=1,6
t3=0,6վ
——————
a-?
——————
Փորձ III
S=0,25մ
t1=0,4 t=(t1+t2+t3)/3=0,43
t2=0,4 a= 2S/t2=1,25
t3=0,5
——————
a-?
Կատարածս փորձերից արեցի վերջնական եզրակացություն,գնդիկի շարժումը թեք ճոռով հավասարաչափ արագացող է, քանի որ երեք դեպքերում արագացումը ստացվել է մոտավորապես մոտիկ թվերով։
Оставьте комментарий