1․ Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար։
Երկրի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային ու կղզային մասերից: Այն ընդգրկում է ամբողջ Ապենինյան թերակղզին, Սիցիլիա, Սարդինիա և ափամերձ մի շարք մանր կղզիներ: Հյուսիսային Իտալիան ավելի շահեկան դիրքերում է, քանի որ հնարավորություն ունի արտաքին տնտեսական կապեր իրականացնել թե՛ ցամաքային և թե ծովային ճանա պարհներով: Իր աշխարհագրական նպաստավոր դիրքի շնորհիվ ՆԱՏՕ-ի անդամ Իտալիան նշանակալի տեղ է գրավում այդ դաշինքի ռազմավարական ծրագրերում:
Իտալիայի տարածքի մեծ մասը (4/5-ը) լեռնային է: Հյուսիսում Ալպյան լեռների իտալական հատվածն է, որի սահմանամերձ մասում է գտնվում Եվրոպայում ամենաբարձր Մոնբլան գագաթը: Թերակղզային մասում միջին բարձրության Ապենինյան լեռներն են։ Դաշտավայրերն ընդարձակ չեն և նեղ շերտով ձգվում են ափամերձ շրջաններով: Ամենաընդարձակը Պադանի դաշտավայրն է` Իտալիայի հողագործական գլխավոր շրջանը։
2․ Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
Իտալիան աղքատ է օգտակար հանածոներով: Հարուստ է քիմիական հումքով և բազմատեսակ շինանյութերով: Առավել նշանավոր են Սիցիլիա կղզու ծծմբի և Ապենինյան թերակղզու մարմարի պաշարները (հայտնի է Կարարեի սպիտակ մարմարի հանքավայրը), ինչպես նաև սնդիկի պաշարները, որոնցով երկիրն աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը: Երկրում կան նաև ալյումինի հումքի, բազմամետաղների, ինչպես նաև նավթի ու բնական գազի ոչ մեծ պաշարներ:
Կլիման տիպիկ միջերկրածովային է: Բնորոշ են տաք ու խոնավ ձմեռները, չոր ու շոգ ամառները: Հողագործության զարգացման տեսակետից ջերմու թյունը բավարար է, սակայն խոնավությունը` ոչ այնքան, քանի որ տեղումների մեծ մասը լինում է ձմռանը։ Հետևաբար ամռան շոգ ժամանակահատվածում ոռոգման անհրաժեշտություն է առաջանում: Իտալիայի գետերը մեծ չեն, սակայն ունեն ջրաէներգետիկ և ոռոգիչ մեծ նշանակություն: Նավարկելի է միայն Պո գետը: Հյուսիսում Ալպյան լեռներում, կան մի շարք գեղատեսիլ լճեր, որոնք ունեն ռեկրեացիոն մեծ նշանակություն: Ալպյան ձյունապատ գագաթներն ու լանջերը, գրավիչ տեսարանները նախադրյպ են զբոսաշրջության, լեռնադահուկային մարզաձևի ու լեռնագնացության համար։ Ռեկրեացիոն նշանակություն ունեն Իտալիայի լեռնային անտառները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի 20 %-ից ավելին: Ալպերից բացի, հանգստի և զբասաշրջության մյուս կարևոր շրջաններից են Իտալական Ռիվյերան, Սիցիլիան։
3․ Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Իտալական հին ու միջնադարյան մի շարք քաղաքներ՝ Հռոմը, Միլանը, Վենետիկը, Ֆլորենցիան, Ջենովան, Բոլոնիան, Նեապոլը, Պիզան և այլն, արվեստի, մասնավորապես` քանդակագործության, ճարտարապետու թյան համաշխարհային նշանակության կենտրոններ են, որոնց մեծ մասը կենտրոնացած է երկրի հյուսիսում Եվրոպայի առաջին համալսարանը ստեղծվել է Բոլոնիա քաղաքում:
Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հռոմն է, որը Հին Աշխարհի ամենանշանավոր և ամենախոշոր քաղաքն է։ Հռոմի համար ժամանակի ընթացքում գործածական են դարձել և թևավոր խուքի ուժ ստացել «Հավերժական քաղաք» և «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ» պատկերավոր արտահայտություններ Հռոմը կառուցված է ծովափից ոչ հեռու՝ Տիրը գետի ափին, յոթ բլուրների վրա։ Այժմ էլ քաղաքաշինական հանգուցային և զբոսաշրջային նշանակություն ունեն անտիկ ժամանակներից պահպանված Կոլիզևումը, հսկայածավալ բացօթյա ամֆիթատրոնը, Միքելանջելոյի հանճարով ստեղծված Կապիտոլիումի հրապարակը, քաղաքի համայնապատկերում տիրապետող դիրք ունեցող Պողոս-Պետրոս տաճարը, հին հռոմեական ճանապարհների մնացորդ նեղլիկ փողոցները։
Յուրահատուկ քաղաք է Վենետիկը` կառուցված 118 կղզիների վրա, որոնք իրար են միացած բազմաթիվ կամուրջներով և իրարից բաժանվում են փողոց-ջրանցքներով։ Այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է և համարվում է զբոսաշրջության խոշոր կենտրոն։ Այստեղ բազմաթիվ են աշխարհահռչակ ճարտարապետական հուշարձանները։ 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարոը տպագրեց հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ 1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվեց Մխիթարյան միաբանությունը, որն առայսօր ծավալում է գիտական, գրական ու կրթական լայն գործունեություն։
4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:
Оставьте комментарий