Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի

Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի
Կանգնած ամեն օր քո ճամփի վրա,
Երբ մենակության լալկան ուռենին
Կըթեքվի մի օր քո ճամփի վրա։

Ձայնըս կըլսես հեռու ձորերից,
Ինչպես հեռացող գնացքի սուլոց,
Սարսուռով կտաս անունըս նորից
Եվ ունայն հույսով կընետվես փողոց։

Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ,
Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին,
Դու քայլամոլոր կշրջես անվերջ,
Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին:

Այս բանաստեղծությունը արտահայտում է խորը մենություն և սառած հույսեր: Բանաստեղծությունն խոսում է սիրային կորուստների և անհայտանալու մասին, որտեղ հերոսը ներքինում պատկերացնում է իր հեռանալը, երբ նրան այլևս չես տեսնի, այլ միայն նրա արձագանքը կլսես։ Բանաստեղծությունը դիտարկում է մարդու սրտում մնացած անավարտ և անլուծելի կսկիծը, որը ներսում մնում է երկար ժամանակ:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы