Սիրելու տարիք

Առաջադրանքներ
1. Գրի՛ր մգեցված բառեր բացատրությունը։

Սաստիկ -ուժգին

անքեն -ոխ չպահող

զարկ -սրտի բաբախյուն

քեն -ոխ, վրեժ

ոխակալ -վրեժխնդիր

կորով -ուժ

շեն -բնակավայր

հովեկ -ամառանոցավոր

հոծ -խիտ

թալուկ-ուժասպառ

երիցս -փոխ. իմաստ շատ

կալել -բռնել
2.  Մեկնաբանի՛ր մտքերը․
Ա․
Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։

Այստեղ նրա խիղճը արթնանում էր և ինքը չէր կարող խփել նակելով մարդու աչքերի մեջ։


Բ․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։

Նրա համար գեղեցկությունը շրջապատն էր, ստեղծագործելը, գիրք կարդալը, բայց ոչ կռիվները և նրանց մեջ խառնվելը։
Գ․ «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։

Նրա սիրելի գործը ինքը հրաժարվում է անել նպատակին հասնելու համար։


Դ․ Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Նույնիսկ եթե ինքը վնասվածքներ ստանար միևնույն է թույլ չէր զգա նրան, քանի որ գնաց և կռվեց։
3. Ներկայացրո՛ւ տղային՝ անդրադառնալով կյանքի, արդարության վերաբերյալ նրա մտքերին, տեսակետին։ Քո տեսանկյունից գնահատի՛ր տղայի մտքերը, արարքները։

Ընդհանուր նրա մասին է, որ տղան համարձակություն կրեց և գնաց իրեն դրսևորելու։ Իհարկե ստացավ վնասվածքներ, բայց դա կարևոր չէ։


4. Ինչպիսինն է հեղինակի պատմելու ոճը։

Ինձ այս ոճը շատ է դուր գալիս։ Ամեն ինչը մանրամասն նկարագրված է և շատ ծավալուն է։
5. Ինչո՞ւ է վերնագրված ,,Սիրելու տարիք,,։

Իմ կարծիքով այն այդպես է կոչվում, որովհետև սերը գալիս է երբ սիրելիի համար դու պատրաստ էս ամեն ինչի, նույնիսկ կռվել մենակ մի ոհմակի հետ։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы