1. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել, համակրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
Վստահելի, համակրելի, դյութիչ, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վաղկոտ, ամաչկոտ, պարծենկոտ
2. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցող, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցող, գույն ունեցող, թևեր ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:
Յոթ գլխանի, երկերեսանի, երկփողանի, եռանդուն, բրդոտ, գունավոր, թևավոր, եռամյա, տասնամյա
3. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
Անկենդան, դժկամ, անխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդոն, թրթռան, հնչող, շաչուն, խոհում, դողդոջուն:
4. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով ։
Օրինակ`
Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի — Քաղցր հնչյունով մեղեդի
Քնքշաշրշյուն զգեստ — քնքուշ շրշյունով զգեստ
Բարեհնչյուն ձայն — Բարի հնչյունով ձայն
Դառնահնչյուն ոռնոց — Դառը հնչյունով ոռնոց
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեզու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:
Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա , ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:
Չնայած պարսից արքա Դարեհը ամուր ու անսասան տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` երախտագետ սերունդներ կունենա, ու նրանք իրեն կհիշեն: Նա անկրկնելի ու հավիտենական հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար լավագույն տեղ ընտրեց: Քերմանշահի հովտում ձգվում է մի բնական լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա բեհիսթունյան Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` երկճյուղ ժայռի վրա, Դարեհի ամենախոշոր ու ամենամանրամասն քանդակագործները մի ինքնատիպ հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են ուղղաբերձ հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը աշխարհակալ Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է եռալեզու արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն եզակի արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:
Փոփոխած ձևը ավելի ծավալուն է նկարագրված։
2. Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:
Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «խեղճ ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց ուժեղ հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: Էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա բարդ սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:
Оставить комментарий