Վեսպուչին առաջինը ցույց տվեց (1502 թվականին), որ Քրիստափոր Կոլումբոսի հայտնաբերած Բրազիլիան և «Արևմտյան Հնդկաստան» անվանված կղզիները Ասիայի արևելյան հատվածը չեն, այլ լիովին առանձին մի երկրազանգված, որ մինչ այդ անհայտ էր Հին աշխարհի մարդկանց։ Այդ նորագյուտ երկրազանգվածն սկզբնապես կոչվեց Նոր աշխարհ, ապա Ամերիգո Վեսպուչիի անվան լատինական ձևի՝ Americus-ի հիման վրա ստացավ Ամերիկա անվանումը։
Վեսպուչին որպես ծովային ծառայել է Իսպանիայում, Պորտուգալիայում, ապա նորից Իսպանիայում։ Մասնակցել է մի քանի նավարկությունների դեպի Նոր Աշխարհ։Դրանցից միայն երկուսն են հավանական համարվում։ Այդ ճանապարհորդությունների մասին նրա նամակները ժամանակին մեծ ժողովրդականություն էին վայելում և մի քանի անգամ վերահրատարակվել են (1505-1510 թթ.)։
Оставьте комментарий