1. Նախադասության մնջ ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր գոյականների հոլովական ձևերով:
Շատ էր պատմում իր ճամփորդության մասին, նավում իր հետ ընկերացած տղաների մասին: Ճամփորդությունից, տղաներից
Անընդհատ խոսում է իր որդու և դուստրերի մասին: Որդուց, դստրերից
Իր բույնը հյուսել էր մեր բակի ծառի վրա: Ծառին
Ամառը չէր կարողանում տան մեջ մնալ, քնում էր կտուրի վրա` աստղազարդ երկնքի տակ: Կտուրին
Ամայի դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված: Դաշտում
Խավարի մեջ մի երկու ցոլք էր երևում միայն: Խավարում
Պառկեց դեզի վրա, ու չորացած ծաղիկների խառը բույրերը նորից հուշեր արթնացրին: Դեզին
Նրան քո իսկ հրամանի համաձայն պիտի կախեին, եթե չփախչեր: Հրամանով
Ըստ այդ երկրի օրենքի` իր սենյակից կամ մեքենայից դուրս եկած օտարականը պիտի հագնված լինի տեղացիների նման: Օրենքով
2. Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
Մի օր Զևսի գլուխ- սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդու- ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխ- ու ինք- ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոս- կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխ-: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհի-: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահան- ու նիզակ- ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչ- որոտաց ու ցնցեց Օլիմպոս-: Աթենաս- սկսեց հովանավորել Հունաստանի հերոսների-, պահպանել քաղաքներ- ու ամրոցներ-:
Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխը ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից։ Հեփեստոսը կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանը ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչը որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:
Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Աղջկանից
Սիրահարված եմ ձեր երկրի վրա: Երկրին
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով: Կարոտից
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ծառերին
Քույրս երրորդ դասարան է: Դասարանում
Բաժակը ձեռքն էր, որ մտավ: Ձեռքին էր
Շատ լավ է տիրապետում անգլերենը: Անգլերենին
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում: Ակնոցիդ
2. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
Պարզ-մեծ, խոշոր, համեստ
Բարդ-ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ
Ածանցավոր-ուժեղ, սիրելի, հոդային, հոտավետ
Բարդ ածանցավոր-առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ
3. Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, անգույն, անհամ, դժգույն, գունատ, գունեղ, ոսկյա, երկաթյա, ոսկեղեն, երկաթեղեն, համեղ
Оставьте комментарий