1. Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):
Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:
Հատուկ գոյականներ են։
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:
Վերացական գոյականներ են։
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:
Անձնանիշ գոյականներ են։
2. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա. Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:
Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահագիստներ
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ
է. Մարդ, կին:
Մարդիկ, կանայք
Ա. Դ. շարքերում բառերը վերջանում են «եր»-ով։ Բ. Գ. Ե. Զ. շարքերում վերջանում է «ներ-ով։
3. Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն: Ուղիղ ձևով բառեր
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ: Հոլոված բառաձևեր։
4. Տրված բառերի սեռական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի սեռական հոլովաձևերի տարբերությունը:
Ա Պատուհան-պատուհանի, մարդ-մարդու, գարուն-գարնան, գիշեր-գիշերվա, կին-կնոջ:
Բ. Տուն-տան, շուն-շան, գեղեցկություն-գեղեցկության, հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր:
5. Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց վերջավորություններն ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Ամպ, սառույց, տանտիկին, ձմեռ, ամիս, րոպե:
Ամպից, սառույցից, տանտիկինից, ձմեռից, ամսից, րոպեից
Բ. Բալենի, մարդ, ամուսին, ընկերուհի, գինի:
Բալենուց, մարդուց, ամուսնուց, ընկերուհուց, գինուց
Ա շարքի բառերը ստանում է «ից» վերջավորություն։ Բ շարքի բառերը «ուց»։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված գործիական հոլովաձևերի վերջավորություններն առանձնացրո՛ւ և գտի՛ր Ա ևԲ խմբերի բառերի գործիական հոլովի կազմության տարբերությունը:
Ա. Շղարշով, լույսով, այգիով, տարով, հորաքրոջով, ընկերոջով:
Բ. Արյամբ, հեռացմամբ, խնդությամբ, նկարչությամբ, հիացմամբ:
Ա շարքի բառերը ստանում են «ով» վերջավորություն։ Բ շարքի բառերը «ամբ»։
2. Կազմի՛ր տրված բառերի ներգոյական հոլովը: Առանձնացրո՛ւ այն բաոերը, որոնք ներգոյական հոլով չունեն:
Երկինք-երկնքում, ծով-ծովում, մարդ-մարդում, աղջիկ, հող, դպրոց-դպրոցում, երեխա, դասարան-դասարանում, տուն-տանը, հերոսություն, գյուղ-գյուղում, ճանապարհ, քաղաք-քաղաքում, գարուն, այգի-այգում, րոպե:
3. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:
Կիրճի մեջ-կիրճում, հանրապետության մեջ-հանրապետությունում, ամպերի մեջ-ամպերում, գոմի մեջ-գոմում, օվկիանոսի մեջ-օվկիանոսում:
Ներգոյական հոլով։
Գագաթի վրա-գագաթին, հողի վրա-հողին, այգիների վրա-այգիներին, սեղանի վրա-սեղանին, աստիճանների վրա-աստիճաններին:
Տրական հոլով։
Оставьте комментарий