Աշուն
Ավետիք Իսահակյան
Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…
Բանաստեղծությունը ընդհանուր աշնան տերևների և քամու մասին է։ Տերևները ներկայացված են, որպես արցունքներ։ Արցունքները նույնպես դողալով մի-մի ընկնում են տերևների նման։ Քամու մասին պատմում է, թե` այն ունայնության պես է փչում։ Բոլոր բանաստեղծություններից ինձ ամենաշատը սա դուր եկավ նկարագրությամբ։
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Եղիշե Չարենց
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:
Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշուն է…
Աշուն է, օ, շուն իմ, աշուն է, աշուն է,
Գգվիր, փաթաթվիր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը –
Աշունը մշուշ է, մորմոք է ու մահ…
Այստեղ բանաստեղծության հերոսը նայում է իր շան աչքերի մեջ և նրանք շատ տխուր են լինում ու քաղցած։ Հերոսը ըստ աչքերի հասկանում է, որ եկել է գայլի պես աշունը։
Оставить комментарий