1․ Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
Ֆրանսիան արևմտյան Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ Ֆրանսիան ունի նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք: Նրա ծովային սահմանները երկու անգամ սվելի երկար են, քան ցամաքային սահմանները։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Բիսկայան ծոցին, և Անգլիական նեղուցին (Լա Մանշ), իսկ հարավում սահմանկից է Միջերկրական ծովին։ Սա Ֆրանսիային հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։
2․ Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները։
Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են․
Նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք։ Ֆրանսիան հարուստ է մեծ գետերով՝ Սենը, Ռոնը, Լուարը, Գարոնը, որոնք կարևոր տրանսպորտային նշանակություն ունեն, Դրանք կարևոր են նաև, որովհետև լեռնային գետերի վրա կառուցվում են ջրէկներ,։ Ֆրանսիայի Միջերկրական ափը և ձյունառատ Ալպերը հարուստ են մաքուր օդով և գեղատեսիլ բնությունով։ Տարեկան Ֆրանսիա այցելում են մոտ 70-75 միլիոն զբոսաշրջիկ, և այս ճյուղի տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 30 միլիարդ եվրո։
Մակերևույթ։ Ֆրանսիան ունի բազմազան մակերևույթ։ Ֆրանսիայի հարթավայրերը նպաստավոր են բուսաբուծության համար, և տարածված են երկրի հյուսիսում և արևելքում։ Ալպյան և Պիրենյան լեռները նպաստավոր են անասնապահության և զբոսաշրջության համար։
Բարենպաստ կլիմայական պայմանները։ Կլիման խոնավ է ու մեղմ, ինչը նախադրյալներ է ստեղծում բոլոր տեսակի մշակաբույսների աճեցման համար։ Հարավում բարենպաստ է մերձարևադարձային մշակաբույսերի (ձիթապտուղներ, ցիտրուսներ, և այլն) աճեցման համար։
Տարբեր բնական ռեսուրսների առկայություններ (Օրինակ՝ հողային, ջրային, մետաղային, բնական)։ Ֆրանսիան հարուստ է կալիումական աղերով, բոքսիտների հանքավայրերով և ուրանի պաշարներով։ Ֆրանսիայում կան հանքային աղբյուրներ, որոնց վրա ստեղծված են հանգստյան տներ և առողջարաններ։
3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
Ֆրանսիան մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում: Ֆրանսիան արտահանում է պատրաստի արտադրանք: Առաջատար ճյուղերն են` մեքենաշինությունը, վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը, քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը:
4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Оставить комментарий