Կրթությունը

Եթե մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և պատկերով, ապա այդ դեպքում ի՞նչ է կրթությունը:

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:

Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:

Այն դեպի Լույս տանող ուղի է:

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Իսկ ինչո՞ւ թռչել քայլելու փոխարեն:

Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի

Տիեզերքի բոլոր հատկանիշները:

Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում է երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:

Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:

Այս բանաստեղծությունը պատմում է կրթության մասին։ Պատմում է, որ եթե մարդիկ ստեղծվել են Աստծու նմանությամբ, ապա ինչու՞ համար է կրթությունը։

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Այս հատվածը ինձ շատ դուր եկավ։ Այն ասում է, որ կրթության շնորհիվ դու կթրչես բարձր և հեռու դեպի նպատակ։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы