Ի՞նչ անեմ, մայրիկ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ:

Այս բանաստեղծության տրամադրությունը շատ տխուր էր, նույնիսկ հուզվեցի վերլուծելու ժամանակ։ Այն շատ մեծ միտք է տալիս։ Ես կարծում եմ, որ մայրիկը միշտ օգնում է դժվարությունները հաղթահարել և գնալ առաջ։ Վերջի տողում ասվում է, որ արդեն էլ չգիտես ինչ անես և սպասում էս մայրիկի օգնության։ Շատ էմոցիաներ տվեց այս տողերը`

Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…

Մայրիկը շատ մեծ ցավ պատճառեց իր կորուստով, այսինքն էլ մարդ չկա ով կօգնի անցկացնել այդ ցավը։

Աղբյուր

Հեղինակ`Համո Սահյան



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы