https://on.soundcloud.com/WMzsL
Կապույտ երկինքն էր եռում, Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև Թախիծ ու տոթ էր բերում:
Հոգիս եկավ հովի պես, Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս, Քեզ սիրելու եկա ես:
Վարդ ու քրքում էր բուրեց. Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝ Երազ-երազ համբուրեց:
Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց. Ստինք-ստինք փարելով՝ Հույզս մարավ ու լռեց։
Оставьте комментарий