1. Տրված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:
ա) Սրահար, կայծակնահար, սիրահարվել, խոտհարք (գրաբար հարկանել նշանակում է 1. խփել, 2. ծեծել, 3. կտրել, կոտրել):
Սրահար-սրից հարվածված, կայծակնահար-կայծակով խփված, սիրահարվել-սիրով միացած, խոտհարք-խոտը կտրել։
բ) Կենսասեր, կենսախինդ, կենսաբան, կենսագրություն, կենսաաձև, կենսատու, կենսահորդ (կյանք բառի գրաբ. ձևերից մեկն է` կեանք — կեանս — կենս):
Կենսասեր-կյանք սիրող, կենսախինդ-կյանքով ուրախ, կենսաբան-կյանքը ուսումնասիրող, կենսագրություն — կյանքի գրություն, կենսաձև-կյանքի ձև, կենսատու-կյանք տվող, կենսահորդ-կյանքով հորդող։
2. Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛ր, որոնց սկզբում լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Դեղնակտուց, կենսախինդ, կենսագիր, քինախնդիր, ակնդետ:
Կտցաձև, խինդառատ, գրադարան, խնդրագիրք, դիտակետ
3. Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Բուսական, կատվազգի, սուզանավ, սիրառատ, շինություն:
Դեղաբույս, ծովակատու, ջրասույզ, հայրենասեր, ամրաշեն
4. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:
Լվաց, եղել, առ, տուր, կաց:
Լվացարան, եղելություն, առևտուր, առևտուր, կացարան։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:
Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:
Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:
Հակահարված, անդրադարձնել, արտագրել,համազգեստ, նախօրոք, վերագտնել, գերադասել, տարակարծիք։
2. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:
Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:
Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):
Անդրադարձ, վերադարձ, հակադասել, արտազգեստ, համազգեստ,
3. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:
Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:
Մարդկային-անմարդկային, ծայրահեղ-ծայրահեղական, ստամոքսային, գիտակցություն-անգիտակցություն, ակնաբույժ, մթնոլորտ, որոշում, ընդհատ, օրինաչափ-օրինաչափություն, ձեռնարկ-ձեռնակրություն, մանրէ-, փոխանակություն:
Оставьте комментарий