Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ։

Այս բանաստեղծությունը պատմում է աշնան մասին։ Ինձ շատ դուր եկավ թե ոնց է նկարագրված բնությունը։ Սահյանը աշունը նկարագրում է, որպես գունավոր, պայծառ տարվա եղանակ։ Ես համարեցի հետաքրքիր, որ տերևների փոխարեն նա գործածեց թերթեր բառը։
Ես ընտրեցի այս բանաստեղծությունը, որովհետև այս պահին աշուն է և ավելի ակտուալ է հիմա վերլուծելը։

Աղբյուր

Հեղինակ՝ Համո Սահյան



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы