1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Վազվզող երեխաներ, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաներ, թռչող թռչունները, լողացող ձկները։
3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:
4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։
Մարմինը կարելի է դիտարկել որպես նյութական կետ, եթե նրա չափերը կարևոր չեն խնդրի լուծման համար:
6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Հետագիծ, նյութական կետի շարժման անընդհատ գիծ։
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Հետագծի երկարությունը, որով մարմինը անցնում է որոշ ժամանակ։
8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժումը դա երբ մարմնի արագությունը մնում է անփոփոխ, իսկ անհավասարաչափ՝ երբ արագությունը փոփոխվում է:
10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը դա երբ մի ժամանակահատվածում մարմինը անցնում է նույն ճանապարհը։
Բանաձև`a=v/t
11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
մ/վ-մետր/վայրկյան
12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Պետք է արագությունը և շարժման ժամանակը բազմապատկել իրարով։ s=v•t
13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Պետք է ճանապարհը բաժանել արագության վրա, որպեսզի ստանալ հավասարաչափ շարժման ժամանակը։ t=s:v
14․Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը
Երբ ուսումնասիրում են մարմնի շարժումները առանց պատճաների քննարկման։ Դինամիկան քննարկում են շարժման պատճառները և դրանց ազդեցությունը։
15․Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն։
Անհավասարաչափ շարժման միջին արագությունը սահմանվում է, որպես ընդհանուր անցած ճանապարհի և ընդհանուր ժամանակի հարաբերություն։
16․Գրել միջին արագության բանաձևը։
vմիջ=s/t
17․Ո՞ր արագություննեն անվանում ակնթարթային արագություն։
Մարմնի շարժման ակնթարթային արագություն հետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարող շատ փոքր տեղամասում շարժման միջին արագությունը։
Оставьте комментарий