Կանձրևե, տղա’ս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։

Անձրև երբեմն կլինի հոքիիդ մեջ։

Այսինքն մռայլ կլինի քո մեջ ու կարող է ինչ-որ բանից հիասթափվես կամ հոգնես նրանից ինչ կատարվում է քո կյանքում։

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։

Անձրևի ժամանակ եղանակը մռայլ է լինում և մռայլությունը կարող է հոգեվիճակի հետ կապված լինի, քանի որ մարդը կարող է կորցնել իրեն կարևոր մարդուն։

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։ 

Վերջին նախադասության մեջ կարելի է տեսնել, որ լացելը պետք է մարդու համար։ Իմ կարծիքով դա էմոցիանները դուրս մղելու համար է։ Նաև նրա մասին էր, որ կյանքում կարող են լինել դժվարություններ, պարտություններ և դա նորմալ է, քանի որ բոլոր մարդկանց մոտ նրանք առաջանում են։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы